Քաղցկեղը բոլորիս է վերաբերում. Բայդենը ծանր ախտորոշումից հետո առաջին լուսանկարն է հրապարակել
ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը առաջին լուսանկարն է հրապարակել քաղցկեղի ագրեսիվ տեսակի ախտորոշումից հետո։ X միկրոբլոգում կատարած գրառման մեջ նա շնորհակալություն է հայտնել իրեն աջակցողներին։
«Քաղցկեղը բոլորիս է վերաբերում: Ինչպես ձեզանից շատերը, ես և Ջիլը սովորել ենք, որ մենք ամենաուժեղ ենք ամենադժվար տեղերում: Շնորհակալություն մեզ սիրով և աջակցությամբ ոգևորելու համար», - լուսանկարին կից գրել է նա: