երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
ՀՖԿՊԻ-ում մեկնարկել է «Մենեջմենտը և մարկետինգը սպորտում» եռօրյա միջազգային սեմինարը

ՀՖԿՊԻ-ում մեկնարկել է «Մենեջմենտը և մարկետինգը սպորտում» եռօրյա միջազգային սեմինարը

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում մեկնարկել է Ռուսաստանի Դաշնության Սոչիի Միջազգային օլիմպիական համալսարանի առաջատար մասնագետների մասնակցությամբ եռօրյա սեմինարը «Մենեջմենտը եւ մարկետինգը սպորտում» թեմայով։ Հրավիրված բանախոսները հայ գործընկերներին երեք օրվա ընթացքում կփոխանցեն պրոֆեսիոնալ սպորտը զարգացնելու, հովանավորներ ներգրավվելու, սպորտը հաջողակ բիզնեսի վերածելու բանալին։

Ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի (ՀՖԿՍՊԻ) ռեկտոր Տիգրան Սիմոնյանը, ով նախ շնորհակալություն հայտնեց ռուս գործընկերոջը, ում ջանքերի շնորհիվ սպորտային մարկետինգի գուրուները այսօր Հայաստանում են։

Ռուսաստանի Դաշնության Սոչիի Միջազգային օլիմպիական համալսարանի (ՍՄՕՀ) ռեկտոր Լև Բելոուսովը իր հերթին կարեւորեց սեմինարի անցկացումը ռուս ժողովրդի դարավոր բարեկամ երկրում եւ ուրախությամբ ընդգծեց, որ հայ բազում ուսանողներ ունի Սոչիի Միջազգային օլիմպիական համալսարանը, որոնցից մեկն այսօր սեմինարի բանախոսներից մեկն է։

ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի (ՀՖԿՍՊԻ) ռեկտոր Տիգրան Սիմոնյանը վստահեցրեց, որ պրոֆեսիոնալ սպորտը նաեւ հաջողակ բիզնեսի վերածելուն միտված սրանք առաջին, բայց ոչ վերջին քայլերն են։
Այսօր մեկնարկած սեմինարը կավարտվի մայիսի 21-ին։

  • Կիսվել: