երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. Nissan March-ը տապալել է փայտե էլեկտրասյունն ու մասամբ կողաշրջվել. կան վիրավորներ

Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. Nissan March-ը տապալել է փայտե էլեկտրասյունն ու մասամբ կողաշրջվել. կան վիրավորներ

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:20-ի սահմաններում Nissan March մակնիշի ավտոմեքենան Այգեստան գյուղի Հովհաննես Շիրազի փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել փայտե էլեկտրասյանը, կոտրել այն և մասամբ կողաշրջվել: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Էլեկտրասյան տապալման պատճառով փողոցի տների մեծ մասը հոսանքազրկվել են: Հրշեջ-փրկարարները գյուղացիների օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել անվտանգ վայր և կախված փայտե էլեկտրասյունը հեռացրել բնակչի տան ցանկապատի վրայից: Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը: Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վիրավորների ինքնությունը:

  • Կիսվել: