ուրբաթ, օգոստոս 14
14 / 8 / 2026
Կապանում կցորդիչով բեռնատարը վրաերթի է ենթարկել 92-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է

Կապանում կցորդիչով բեռնատարը վրաերթի է ենթարկել 92-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է

Օգոստոսի 12-ին վրաերթ է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Կապան քաղաքի Սպանդարյան փողոցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի՝ 62-ամյա Ֆարող Ա.-ն, իր վարած «Budsun» մակնիշի կցորդիչով բեռնատարով, վրաերթի է ենթարկել Սյունիքի մարզի բնակիչ՝ 92-ամյա Ժորա Բ.-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Կապան բժշկական կենտրոն», որտեղ ժամեր անց, գիտակցության չգալով, մահացել է։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

  • Կիսվել: