ուրբաթ, օգոստոս 14
14 / 8 / 2026
Վիզաների ազատականացման երկխոսության ակտիվ աշխատանքային փուլում ենք․ մինչև տարեվերջ շատ ավելի դրական արդյունքներ կունենանք․ Ղազարյան

Վիզաների ազատականացման երկխոսության ակտիվ աշխատանքային փուլում ենք․ մինչև տարեվերջ շատ ավելի դրական արդյունքներ կունենանք․ Ղազարյան

ԵՄ երկրների հետ վիզաների ազատականացման հարցում մինչև տարեվերջ շատ ավելի դրական արդյունքներ կունենանք, գնահատումը վերաբերում է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի առաջին փուլին` օրենսդրության և քաղաքականության մշակմանը։ Այս մասին հրավիրված ասուլիսում ասաց ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնակատար Արմեն Ղազարյանը։
«Վիզաների ազատականացման երկխոսության ակտիվ աշխատանքային փուլում ենք։ Մայիսին ստացել ենք գործողությունների ծրագրի իրականացման առաջին առաջընթացի զեկույցը։ Դրանով դրական են գնահատել այդ ուղղությամբ Հայաստանի կատարած քայլերը։ Ներկայացվել է 53 ռեկոմենդացիա, զուտ տնային աշխատանք է լինելու։ Դրա շրջանակում մենք 113 գործողություն ենք մշակել ու կեսից ավելին արդեն կատարված է»,–ասաց Արմեն Ղազարյանը։

  • Կիսվել: