Տպավորություն կարող է լինել, որ ԱԺ-ն առանձին գոյություն ունեցող մի մարմին է, որի օրակարգը ընդհանրապես պարզ չէ. Վարդևանյան
Մենք չենք կարող ունենալ մի ԱԺ, որը չի սպասարկում հանրության խնդիրների լուծման օրակարգը, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Արամ Վարդևանյանը։
«Տպավորություն կարող է լինել, որ ԱԺ-ն առանձին գոյություն ունեցող մի մարմին է, որի օրակարգը ընդհանրապես պարզ չէ։
Պատկերացրեք՝ հիմա մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածության հարցն է քննարկվում, որը վերաբերում է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին, կարծես թե, հիմա ամենասուր խնդիրները վերաբերում են սոցիալ-տնտեսական բնույթին, բայց ես որևէ բովանդակային քննարկում այդ մասով, հենց, օրինակ, պարոն Թունյանից, չեմ լսել»։



