հինգշաբթի, հոկտեմբեր 22
22 / 10 / 2026
Խնկո Ապոր անվան գրադարանի ամառային ճամբարը հյուրընկալել է 90 երեխա տարբեր երկրներից

Խնկո Ապոր անվան գրադարանի ամառային ճամբարը հյուրընկալել է 90 երեխա տարբեր երկրներից

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանից տեղեկացնում են, որ հունիսի 3-ից գրադարանում մեկնարկել էր «Գրքերի աշխարհում» խորագրով կրթամշակութային ամառային ճամբարը: Գրադարանի ամառային ճամբարն իր շուրջն էր համախմբել հայ մանուկներին` աշխարհի տարբեր երկրներից:

Մայրաքաղաքից ու մարզերից ժամանած 6-12 տարեկան երեխաներին այս տարի միացել էին Հայաստանում ամռան արձակուրդն անցկացնելու եկած երեխաներ՝ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Բելգիայից, Բուլղարիայից և Իսպանիայից: Ամռան երեք ամիսների ընթացքում գրադարանային ճամբարին են միացել շուրջ 90 երեխա, իսկ հաճախումների թիվը կազմել է շուրջ 500:

  • Կիսվել: