ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Խնդրում եմ հետևել ԱԻՆ-ի կանոններին ու չզբաղվել ինքնագործունեությամբ. ԿԳՄՍ նախարար

Խնդրում եմ հետևել ԱԻՆ-ի կանոններին ու չզբաղվել ինքնագործունեությամբ. ԿԳՄՍ նախարար

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել` հորդորելով հետևել ԱԻՆ-ի կանոններին:

«Ասում են, երբ աշխարհի որևէ երկրում պայթյուն է տեղի ունենում կամ տագնապ հայտարարվում, մարդիկ թաքնվում են ու գիտեն թաքնվելու կանոնները: Իսկ Հայաստանում տագնապի ժամանակ բոլորը դուրս են գալիս փողոց` տեսնելու, թե ինչ է եղել: Բա հո իրադարձություններից հետ չե՞նք մնալու:

Խնդրում եմ հետևել ԱԻՆ-ի կանոններին ու չզբաղվել ինքնագործունեությամբ: Ապրե՛ք»,- գրել է նա:

  • Կիսվել: