չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Խնդիրը կլուծվի իրավական հարթությունում՝ օրենքի տառին համապատասխան. Ավանեսյանը՝ շտապ օգնության բժիշկներին ծեծի ենթարկելու դեպքի մասին

Խնդիրը կլուծվի իրավական հարթությունում՝ օրենքի տառին համապատասխան. Ավանեսյանը՝ շտապ օգնության բժիշկներին ծեծի ենթարկելու դեպքի մասին

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրառմամբ անդրադարձել է այսօրվա միջադեպին, երբ ծեծի են ենթարկվել շտապօգնության աշխատակիցները: 

«Հերթական անգամ բռնության են ենթարկվել իրենց մասնագիտական պարտականությունները կատարող շտապօգնության աշխատակիցները:

Ես և առողջապահության նախարարությունը մեր զորակցությունն ենք հայտնում բուժաշխատողներին և հույս հայտնում, որ խնդիրը կլուծվի իրավական հարթությունում՝ օրենքի տառին համապատասխան»,- գրել է Ավանեսյանը:

Հիշեցնենք, որ «Շտապբուժօգնություն» ՓԲԸ աշխատակիցները Երևանում մայիսի 16-ին մասնագիտական պարտականությունները կատարելիս բռնության են ենթարկվել:

  • Կիսվել: