երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Խելացի աղբամաններից մինչև կաթիլային ոռոգման նոր տարբերակ․ մեկնարկում է «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026»-ի եզրափակիչ փուլը

Խելացի աղբամաններից մինչև կաթիլային ոռոգման նոր տարբերակ․ մեկնարկում է «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026»-ի եզրափակիչ փուլը

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունում մարտի 28-ին կանցկացվի «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026»-ի եզրափակիչ փուլը։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը նշեց, որ փառատոնին մասնակցելու համար Երևանի և մյուս մարզերի 40 ուսումնական հաստատությունից ներկայացվել է 96 հայտ, որից 81-ը՝ թիմային, 15-ը՝ անհատական։ Փառատոնի եզրափակիչ փուլին կմասնակցի 77 նախագծային աշխատանք։

«Փառատոնն անցկացվում է 2021 թվականից և կարող ենք ասել, որ մեկնարկային տարվանից սկսած մասնակցության դինամիկան զգալի աճել է։ Մեկնարկային տարում ընդհանուր դիմումների թիվը 40 էր, իսկ այսօր զտման գործընթացից հետո եզրափակիչ փուլ անցել է 77-ը։ Սա խոսում է այն մասին, որ մեր աշակերտների շրջանում մրցույթի նկատմամբ հետաքրքրվածությունը գնալով ավելանում է»,-ասաց Թամարա Սարգսյանը։

Պատմության ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար, հումանիտար ուղղվածությամբ նախագծերի գնահատող  հանձնաժողովի անդամ Համո Սուքիասյանը մեծ ոգևորությամբ անդրադարձավ աշակերտների կողմից ներկայացած նախագծերին։ Նա ընդգծեց, որ տարեցտարի նկատվում է ոչ միայն մասնակցների թվի աճ, այլև ներկայացված նախագծերի որակական փոփոխություն։

  • Կիսվել: