Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Բագրևանդի փողոցում
Ոստիկանության ՔՈԳՎ և Նոր Նորքի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 21-ին Բագրևանդի փողոցից Նոր Նորքի բաժին բերման է ենթարկվել 35-ամյա Էդգար Հ.-ն, որը 2021 թ. նոյեմբերի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Էդգար Հ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:


