ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Խանութից 400 հազար դրամի ծխախոտ են գողացել. գողոնը չկա (տեսանյութ)

Խանութից 400 հազար դրամի ծխախոտ են գողացել. գողոնը չկա (տեսանյութ)

Մայիսի 7-ին, ժամը 11.30-ի սահմաններում, ոստիկանության Իջեւանի բաժնում Ակնաղբյուր գյուղի մի բնակչուհի հաղորդում էր տվել, որ մայիսի 6-ից 7-ն ընկած ժամանակահատվածում հարմարեցված գործիքով բացել են Իջեւան քաղաքի Գանինի փողոցի իրենց խանութ-կրպակի դուռը եւ գողացել մոտ 400.000 դրամի ծխախոտ:

Իրավապահներն ուսումնասիրեցին դեպքի վայրը, կազմեցին արձանագրություններ: Գողությունը կատարած անձին եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Իջեւանի Անկախության փողոցի 33-ամյա մի բնակիչ:

Հունիսի 3-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Իջեւանի բաժին եւ ներկայացվեց Տավուշի մարզային քննչական վարչություն:

Գողության փաստով հարուցվել է քրեական գործ:

Հանգամանքները պարզվում են:

Նախաքննությունը շարունակվում է:

 

  • Կիսվել: