ԵԱՏՄ երկրների ղեկավարների հայտարարությունը չեմ ընկալել պահանջ, այլ ընդունել եմ բարեկամական ժեստ. Փաշինյան
ԵԱՏՄ անդամ 4 երկրների ղեկավարների հայտարարությունների մեջ արձանագրված է, որ նրանք պաշտպանում են ՀՀ-ում հանրաքվե անելու գաղափարը, իրականում հանրաքվե անելու գաղափարը մեզ է պատկանել, մենք ենք ասել, որ ինչ-որ փուլում պետք է հանրաքվե լինի, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ ժամկետների մասով ԵԱՏՄ երկրների ղեկավարներն իրենց պատկերացումներն են նշել, հայկական կողմն իր պատկերացումներն ունի. «ԵԱՏՄ երկրների ղեկավարների հայտարարությունը չեմ ընկալել պահանջ, այլ ընդունել եմ բարեկամական ժեստ, քանի որ մարդիկ կիսում են հանրաքվեի տեսակետը և չեն ընդդիմանում ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման ՀՀ հնարավորությանը»։



