հինգշաբթի, օգոստոս 20
20 / 8 / 2026
Եթե հենց հիմա, մեկ ժամից Ռուսաստանի շուկան 100% բացվի, միևնույնն է. Փաշինյան

Եթե հենց հիմա, մեկ ժամից Ռուսաստանի շուկան 100% բացվի, միևնույնն է. Փաշինյան

«Ռուսաստանի հետ կապված մեր դիրքորոշումը հետևյալն է. եթե Ռուսաստանի համապատասխան մարմինները մտահոգություններ ունեն, մենք թափանցիկ ենք, ասում ենք՝ եկեք ստուգեք, իրար հետ ստուգենք։ Ինչով է ավարտվելու այս պատմությունը՝ էս պատմությունն ավարտվելու է դիվերսիֆիկացիայով։ Եթե հենց հիմա մեկ ժամից Ռուսաստանի շուկան 100% բացվի,  միևնույնն է մենք լրացուցիչ ջանքեր ենք գործադրելու, որ դիվերսիֆիկացիան տեղի ունենա, որպեսզի այս իրավիճակներից մենք մեզ մեկնդմիշտ ապահովենք.,-կառավարությունում կազմակերպած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

նա անդրադարձավ նաև ԹՐԻՓՓ-ի ծրագրին և այդ հարցում Ալիևի հայտարարությանը։

«ԹՐԻՓՓ ընկերությունը հիմնադրելու բանակցութէյուններն են ավարտին հասվում, ոչ մի խոչընդոտ չկա պարզ գործընթաց է, որը ժամանակ է պահանջվում խաղաղությանը ոչ մի խոչընդոտ չկա, որովհետև այն հաստատված է, պետք է դրա ինստիտուցիոնալացման քայլեր անել, որի մի մասն է նաև ԹՐԻՓՓ-ը։ Խաղաղության համաձայանգրի ստորագրման շուրջ աշխատանքները շարունակվելու են և շարունակում են ադրբեջանի հետ այդ թեմայով աշխատել»,-հայտարարեց Փաշինյանը․

  • Կիսվել: