հինգշաբթի, օգոստոս 20
20 / 8 / 2026
Զոհվածը տան փոքր որդին էր. նոր մանրամասներ՝ Ճամբարակում 7 զինծառայողի վրաերթի դեպքից

Զոհվածը տան փոքր որդին էր. նոր մանրամասներ՝ Ճամբարակում 7 զինծառայողի վրաերթի դեպքից

Երեկ՝ Ժամը 21:20-ի սահմաններում, «Գազ 53» մակնիշի, առանց համարանիշի բեռնատարը Ճամբարակ քաղաքից դեպի Վահան գյուղ տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել 7 զինվորի:

Զինվորներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել։

Սուրեն Սմբատի Վարդանյանը ծնվել է 2007 թվականին: Նա Ձորաղբյուրի բնակիչ է:

Վարչական շրջանի ղեկավար Կարեն Խաչատրայնը ասաց, որ ընտանիքը երկու որդի, ունի Սուրենը փոքր էր:

«Մեր բնակիչներն են, այստեղ են ապրում: Գիշերը՝ ժամը մեկին, ենք իրենց հայտնել: Վայենկոմի ներկայացուցիչները եկել են, ասել են վթար է եղել: Ոչ մեկս չգիտենք, թե ոնց է եղել»,-ասաց նա:

  • Կիսվել: