կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Խաչփար գյուղում ճակատ ճակատի բախվել են Mercedes-ները. կան վիրավորներ

Խաչփար գյուղում ճակատ ճակատի բախվել են Mercedes-ները. կան վիրավորներ

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:10-ի սահմաններում Արգավանդ-Հայանիստ ավտոճանապարհի Խաչփար գյուղի վարչական տարածքում, ճակատ ճակատի բախվել են երկու Mercedes-ներ:

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: 

Վերջիններս վիրավորներին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել:

Բախման հետևանքով 2 Mercedes-ները դուրս են եկել երթևեկելի գոտուց և անիվների հատվածով հայտնվել ջրատարում: 

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու Քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորները «Մասիս» բժշկական կենտրոնից տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

  • Կիսվել: