կիրակի, մայիս 22
22 / 5 / 2022
Խաչատուրյանն ընդունել է ՎԶԵԲ Կովկասի, Մոլդովայի և Բելառուսի տարածաշրջանային ղեկավար, տնօրենին

Խաչատուրյանն ընդունել է ՎԶԵԲ Կովկասի, Մոլդովայի և Բելառուսի տարածաշրջանային ղեկավար, տնօրենին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը հունվարի 17-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կովկասի, Մոլդովայի և Բելառուսի տարածաշրջանային ղեկավար, տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենին:

Ողջունելով հյուրին՝ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ բարձր է գնահատում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի գործունեությունը և կարևորում է նախարարության հետ համագործակցության ընդլայնումը: Նախարարը մատնանշել է ՀՀ Կառավարության և ԲՏԱ նախարարության ռազմավարական ծրագրերի այն ոլորտներն ու առաջնահերթությունները, որտեղ փոխգործակցության հնարավորություններ են նախանշվում: Մասնավորապես՝ Վահագն Խաչատուրյանը ներկայացրել է գերարագ ինտերնետ ունենալու և թվայնացման ստանդարտների մշակման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Կատարինա Բյորլին Հանսեն Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պատրաստակամությունն է հայտնել՝ աջակցելու ներկայացված առաջնահերթությունների իրականացմանը, ինչպես նաև նպաստելու ոլորտի հետագա զարգացմանը՝ անհրաժեշտ խորհրդատվության և ներդրումների տրամադրման միջոցով:

Հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձել են նաև երկկողմ տնտեսական գործակցության, թվային կառավարման, բլոկչեյն տեխնոլոգիաների ներդրման և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման համար անհրաժեշտ ֆինանսավորման հարցերին, նախանշել հետագա անելիքներն ու համագործակցության հեռանկարները։

  • Կիսվել: