շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Խաչատուրյան քույրերի նկատմամբ քրգործի նախաքննության ժամկետը երկարաձգվել է

Խաչատուրյան քույրերի նկատմամբ քրգործի նախաքննության ժամկետը երկարաձգվել է

Հոր սպանության համար մեղադրվող Խաչատուրյան քույրերի նկատմամբ քրեական գործի նախաքննության ժամկետը ՌԴ քննչական կոմիտեն երկու ամսով երկարաձգել է, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:


Ժամկետը երկարաձգվել է մինչև դեկտեմբերի 28-ը: Մինչև այդ օրը պահանջվում է երկարաձգել նաև աղջիկների դեմ սահմանված արգելքները: Ըստ փաստաբանի ՝ խափանման միջոցի երկարաձգման հարցով դատական նիստը նշանակած է հոկտեմբերի 24-ին:

Նշենք, որ Խաչատուրյան քույրերին մեղադրանք է առաջադրվել «Մի խումբ անձանց կողմից նախնական դավադրությամբ սպանություն» հոդվածով:

Մեղադրանքի մեջ նշվում է, որ աղջիկների գործողությունները հրահրվել են իրենց հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի գործողություններով:

  • Կիսվել: