հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ԿԳՄՍՆ-ն գրադարանների հետ կապված հայտարարություն է տարածել

ԿԳՄՍՆ-ն գրադարանների հետ կապված հայտարարություն է տարածել

Տարեցների համար իրականացվում է «Մենք Ձեր կողքին ենք» նախագիծը, որի արդյունքում չվտանգելով նրանց առողջությունը՝ տրվում են գրքեր: Համացանցում մեծ հետաքրքրություն և դիտումներ են ապահովել գրադարանների կրթամշակութային ծրագրերը:

Այս օրերին գրադարանների միայն ֆեյսբուքյան էջերի հետևորդների թիվն ավելացել է 17 հազար 408-ով՝ դառնալով 57 հազար 652: Առցանց ծրագրերի 4864 հրապարակումներն ապահովել են 4 միլիոն 863 հազար դիտում: 

  --0—ՄՀ 

Տեսանյո

Գրադարաններն առաջարկում են հայերեն ու օտարալեզու նախագծեր, թվային և տեսալսողական նյութեր՝ ընթերցողների ժամանցը բովանդակալից կազմակերպելու, ինքնակրթությունը խրախուսելու և կրթական գործընթացը տանը շարունակելու համար։

Գրադարանների իրականացրած նախագծերից են՝ «Լինում է, չի լինում», «Առցանց ընթերցանություն», «Ճանաչեք մեր մարզը», «Ծիծաղով հաղթենք վիրուսին», «Մամուլի տեսություն. Ինչ էր գրում մամուլը 100 տարի առաջ՝ այս օրը», «Դատապարտում ենք և պահանջում. Ցեղասպանության 105-րդ տարելից», «Անձնական գրադարան.Ինչպես կարգավորել այն» խորհուրդներ գրադարանավարներից, «Համակարգչային խորհրդատվություն», «Արևմտահայ գրականության միամսյակ», «Արտակարգ հյուրեր» և այլն: Գրադարանների ծրագրերը մեկտեղված են «Տնից թանգարան և գրադարան» ֆեյսբուքյան ընդհանուր հարթակում: Հրապարակումները կարելի է գտնել #Գրադարանը_քո_տանը#Մնա_տանը_գիրք_կարդա# հաշթեգերով:

  • Կիսվել: