ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ԿԳՄՍ նախարարը հերքեց Հայ-սլավոնական համալսարանի ռեկտորին հրաժարական պարտադրելու մասին տեղեկությունը

ԿԳՄՍ նախարարը հերքեց Հայ-սլավոնական համալսարանի ռեկտորին հրաժարական պարտադրելու մասին տեղեկությունը

Այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, անդրադառնալով Հայ-սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի վերջին հայտարարություններին, թե իրեն վարչապետի անունից հրաժարականի պահանջ է փոխանցվել, ասաց. ՛՛Ափսոսանք եմ հայտնում նման ելույթի համար՛՛:

Նա հերքեց Դարբինյանի հայտարարությունները՝ ասելով. ՛՛Կարծում եմ՝ պարոն Դարբինյանը կբացի փակագծերը, և ընդամենը կարող եմ ասել՝ խնդիրը փնտրեք այնտեղ, որտեղ կա: Մի՛ փնտրեք խնդիր այնտեղ, որտեղ չկա: Իսկ Կառավարություն-նախարարություն օղակում չկա խնդիր՛՛:

Նախարարը նշեց նաև, որ բուհը լավն է, որևէ խնդիր չկա:

Հիշեցնենք, որ Հայ-Ռուսական համալսարանի պրոֆեսորադասախոսական, ադմինիստրատիվ կազմը, ուսանողները և շրջանավարտները փետրվարի 11-ին, ժամը 11:00-ին ՀՌՀ-ի հիմնական մասնաշենքի առջև իրականացնելու են հանրահավաք՝ ի աջակցություն համալսարանի և Արմեն Դարբինյանի:

 

  • Կիսվել: