հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

Կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

Երևան քաղաքում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 13-15 մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում ապրիլի 18-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-ի, 20-ի և 23-ի կեսօրից հետո, 21-22-ի գիշերը և կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 18-ի ցերեկը կբարձրանա ևս 2-3 աստիճանով։

 

  • Կիսվել: