երեքշաբթի, հուլիս 14
14 / 7 / 2026
Կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Հանրապետության տարածքում` 

Հուլիսի  18-19-ի կեսօրից հետո, 20-22-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 17-ին, 19-20-ն առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ արևմտյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 17-22-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Հհ 17.07

Երևան քաղաքում` 

Հուլիսի 18-22-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Երևան 17.07

Երևան քաղաքի հուլիսի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Կիսվել: