երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Կենտրոնանալու ենք Մարտունու ծննդատան և առողջության առաջնային պահպանման օղակի ամբողջական վերափոխման վրա. Ավանեսյան

Կենտրոնանալու ենք Մարտունու ծննդատան և առողջության առաջնային պահպանման օղակի ամբողջական վերափոխման վրա. Ավանեսյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և բարձրաստիճան այլ անձանց մասնակցությամբ այսօր Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում բացվեց նորակառույց և բազմապրոֆիլ բժշկական նոր կենտրոն`ժամանակակից սարքավորումներով հագեցած։

Կենտրոնում առկա են վիրաբուժական, մանկական, ինֆեկցիոն, ինտենսիվ թերապիայի, անհետաձգելի բուժօգնության ծառայություններ իրականացնելու լայն հնարավորություն։
Մարտունու 79 մահճակալ ստացիոնար կենտրոնը և պոլիկլինիկան կսպասարկի 88 հազարից ավելի բնակչություն՝ տրամադրելով որակյալ բուժօգնություն։

Անահիտ Ավանեսյանն իր խոսքում նշեց, որ կառավարության հնգամյա ծրագիրը և առողջապահական ոլորտի զարգացման ռազմավարությունը հստակ ձևակերպեցին համակարգի զարգացման ուղեծիրը և այդ քաղաքականությունը լինելու է շարունակական։

«‎Այս կենտրոնի բացումով Գեղարքունիքի մարզի գրեթե բոլոր հիվանդանոցային հաստատությունները կլինեն արդիականացված։ Հաջորդիվ մենք կենտրոնանալու ենք Մարտունու ծննդատան և առողջության առաջնային պահպանման օղակի ամբողջական վերափոխման վրա»‎,֊նշեց նախարարը։

Մարտունու բժշկական կենտրոնի արդիականացման ծրագրի շրջանակում ներդրվել է շուրջ 3,3 մլրդ դրամ։

  • Կիսվել: