ուրբաթ, օգոստոս 14
14 / 8 / 2026
Իրանը նոր հարվածներ են հասցրել Իրաքյան Քրդստանի օբյեկտներին

Իրանը նոր հարվածներ են հասցրել Իրաքյան Քրդստանի օբյեկտներին

Իրանական ուժերը նոր հարվածներ են հասցրել Իրաքյան Քրդստանի օբյեկտներին, հայտնում են տեղական լրատվամիջոցները:
 
Ինչպես նշվում է՝ հարձակման են ենթարկվել Էրբիլի շրջանում տեղակայված դիրքերը, որոնք իրանական կողմը կապում է քրդական զինված խմբավորումների գործունեության հետ:
 
Պաշտոնական Թեհրանը հայտարարել է, որ գործողության թիրախ են դարձել անջատողական ահաբեկչական կազմակերպության ճամբարները: Խոսքը իրանական քրդական խմբավորումների մասին է, որոնց բազաները գտնվում են հարևան Իրաքի տարածքում, և որոնց Իրանը սպառնալիք է համարում երկրի ազգային անվտանգության համար:
 
Հաղորդվում է նաև, որ այդ հարվածներն Իրաքյան Քրդստանում նման խմբավորումների դիրքերի վրա հարձակումների շարքի շարունակությունն են։ Վերջին շաբաթներին կրակի տակ էին հայտնվել Էրբիլ և Սուլեյմանիա նահանգներում գտնվող օբյեկտները։ Հարձակումների համար կիրառվել են հրթիռներ, անօդաչու թռչող սարքեր և հրետանի։
 
Մասնավորապես, ըստ Shafaq News-ի, հուլիսի 17-ից օգոստոսի 12-ն ընկած ժամանակահատվածում տարածաշրջանում գրոհի են ենթարկվել մի քանի քրդական կազմակերպությունների բազաները («Կոմալա», Իրանական Քրդստանի դեմոկրատական կուսակցություն (KDPI), Քրդստանի ազատության կուսակցություն (PAK), «Հաբաթ»): Այս ընթացքում զոհվել է առնվազն 9 մարդ, ևս 8-ը վիրավորվել են։
 
Իրենց հերթին Իրաքյան Քրդստանի իշխանությունները նման գործողությունները գնահատում են որպես Իրաքի ինքնիշխանության խախտում և պահանջում են, որ Բաղդադն ու միջազգային հանրությունը միջամտեն։ Սակայն Թեհրանը պնդում է, որ հարվածներ է հասցնում զինված խմբավորումներին, որոնք հարևան երկրի տարածքն օգտագործում են Իրանի դեմ գործունեություն ծավալելու համար:
 

  • Կիսվել: