Մեկ զոհ, 15 վիրավոր. ՌԴ-ն հարվածել է Կրամատորսկին
Ռուսական ուժերն օգոստոսի 13-ի երեկոյան հարվածներ են հասցրել Ուկրաինայի Դոնեցկի մարզի Կրամատորսկ քաղաքին և հարակից Բելենկոյե բնակավայրին։ Այս մասին հայտնել է հայտնել է Դոնեցկի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Վադիմ Ֆիլաշկինը՝ նշելով, որ մեկ մարդ զոհվել է, ևս 15-ը՝ վիրավորվել:
Ֆիլաշկինի խոսքով՝ մոտ կես ժամվա ընթացքում Կրամատորսկի և Բելենկոյեի ուղղությամբ ութ հարված է հասցվել։ Նախնական տվյալներով՝ ռուսական ուժերը ավիառումբեր են կիրառել։
Կրամատորսկում հարվածներից մեկը բնակելի թաղամասում է եղել։ Վնասվել է բազմաբնակարան շենք, որի մի մասը փլուզվել է, հրդեհ է բռնկվել։
Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ փլատակների տակ կարող են մարդիկ մնացած լինել։



