շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կինեն

Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կինեն

Հունիսի 4-ին՝ ժամը 09:30-ից մինչև հունիսի 5-ը՝ ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Երվանդ Քոչարի, Տիգրան Մեծի, Կորի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն։
 
Գազամատակարարումը կդադարեցվի պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով։

  • Կիսվել: