կիրակի, օգոստոս 30
30 / 8 / 2026
Կենդանաբանական այգում բարեկարգման համալիր աշխատանքներն ընթացքի մեջ են. Երևանի քաղաքապետ

Կենդանաբանական այգում բարեկարգման համալիր աշխատանքներն ընթացքի մեջ են. Երևանի քաղաքապետ

Երևանի կենդանաբանական այգում բարեկարգման համալիր աշխատանքներն ընթացքի մեջ են. լուծվել են ոռոգման և խմելու ջրի, այգու լուսավորության խնդիրները, տեղադրվել են կողմնորոշող և կենդանիների մասին պատմող տեղեկատվական ցուցանակներ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
 
«Այգին համալրվել է նոր բնակիչներով, տարվում են նաև կանաչապատման աշխատանքներ:
 
Շուտով կներդրվի էլեկտրոնային տոմսային համակարգ, իսկ այգին կհսկվի ժամանակակից սարքերով: Բայց սա ամենը չէ, մոտ ապագայում մեր համաքաղաքացիներին սպասում են հաճելի անակնկալներ ևս»,- հայտնել է քաղաքապետը:
 

 

  • Կիսվել: