կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կայացել է «Հայկյան-2023» մրցանակաբաշխությունը. ներկա է եղել Սերժ Սարգսյանը

Կայացել է «Հայկյան-2023» մրցանակաբաշխությունը. ներկա է եղել Սերժ Սարգսյանը

«Լույս» հիմնադրամի գիտաժողովների սրահում այսօր տեղի է ունեցել «Հայկյան-2023» մրցանակաբաշխությունը: Մրցանակաբաշխությանը ներկա է գտնվել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Ավանդական դարձած՝ ամենամյա այս մրցանակաբաշխությունը նպատակ ունի բացահայտել և գնահատել այն անհատներին, կազմակերպություններին, որոնք տարվա ընթացքում տարբեր ոլորտներում նշանակալի մասնակցություն են ունեցել հանրային, հասարակական կյանքում, նպաստել հանրային արժեք ստեղծելուն, ջանքեր ներդրել մեր Հայրենիքի և ժողովրդի առջև ծառացած լրջագույն մարտահրավերների դիմագրավման ուղղությամբ:

«Հայկյան» անվանակարգերը յուրատեսակ շնորհակալության և գնահատանքի արտահայտման հնարավորություն են։

Վերջին տարիներին մրցանակաբաշխությունը կազմակերպում է «Առաջինը՝ Հայաստան» նախաձեռնությունը:

«Հայկյան 2023» հատուկ մրցանակներով պարգևատրվել են՝

1. Անաչառ և ազատ լրատվություն մատուցելու համար – Անի Գևորգյանը

2. Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին մեծածավալ սոցիալական օգնություն տրամադրելու համար - «Մենք և մունք» քաղաքացիական նախաձեռնությունը

3. Հայ գերիների հայրենադարձման աշխատանքներում նշանակալի ներգրավվածության համար - Սիրանուշ Սահակյանը

4. «Հայացք» մատենաշար նախագծի համար - նախագծի ղեկավար Կարեն Բեքարյանը

5. 44-օրյա պատերազմի ընթացքում իրականացրած մասնագիտական աշխատանքի համար - Արթուր Տոնոյանը

6. Առողջապահության ոլորտում ներդրած ավանդի և ռևմատոլոգիայի զարգացման համար – Քնարիկ Գինոսյանը

7. Երիտասարդներին հասարակական ակտիվ գործընթացներում ներգրավելու համար – Կարիերայի դպրոցի հիմնադիր Աշոտ Անդրեասյանը

8. Առողջապահության ոլորտում ներդրած ավանդի համար – «ԱՄԱԴԵԱ» Իսպանայի հայ բժիկների ասոցիացիան

9. Առողջապահության ոլորտում ներդրած ավանդի համար - Գագիկ Հեբոյանը

 

  • Կիսվել: