երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Կաթողիկոսը շուտափույթ ապաքինում է մաղթել Հռոմի Ֆրանցիսկոս Պապին

Կաթողիկոսը շուտափույթ ապաքինում է մաղթել Հռոմի Ֆրանցիսկոս Պապին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շուտափույթ ապաքինման մաղթանքներ է հղել օրեր առաջ վիրահատության ենթարկված Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապին։
 
Եղբայրական իր սերն ու ողջույնները փոխանցելով Ֆրանցիսկոս Պապին՝ Վեհափառ Հայրապետը հայցել է Երկնավոր Տիրոջը պահել ու պահպանել Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու Հովվապետին՝ պարգևելով կենաց արևշատություն և արդյունավոր գահակալության բազում տարիներ։

  • Կիսվել: