ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կաթնառատում արձանագրված աղիքային հիվանդության 101 դեպքից 83-ն առողջացել է. ԱՆ

Կաթնառատում արձանագրված աղիքային հիվանդության 101 դեպքից 83-ն առողջացել է. ԱՆ

«Տաշիրի տարածաշրջանի Կաթնառատ գյուղում հոկտեմբերի 14-ի դրությամբ արձանագրված աղիքային հիվանդության 101 դեպքից 83-ը դուրս են գրվել առողջացումով, 4-ը գտնվում են ամբուլատոր հսկողության տակ։ Այս պահին հոսպիտալացված է 14 պացիենտ։

Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, ներկայումս գյուղում ջրամատակարարումը դադարեցված է, բնակչության համար ջուրը բերվում է ցիստերներով` մինչև ջրամատակարարման համակարգի ամբողջական մաքրման և ախտահանման աշխատանքների ավարտը:

Մանրէաբանական հետազոտության նպատակով ջրից և պացիենտներից վերցված նմուշներում հայտնաբերվել է դիզենտերիայի հարուցիչ»,- տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

  • Կիսվել: