հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կատարողական վարույթների էլեկտրոնային տեղեկատուն ժամանակավորապես անհասանելի կլինի

Կատարողական վարույթների էլեկտրոնային տեղեկատուն ժամանակավորապես անհասանելի կլինի

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից հայտնում են՝ կատարողական վարույթների էլեկտրոնային տեղեկատուն ժամանակավորապես անհասանելի կլինի:

«Հարգելի՛ քաղաքացիներ,

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կատարողական վարույթների էլեկտրոնային տեղեկատուի թարմացման  աշխատանքներով պայմանավորված՝ www.cesa.am կայքի «Կատարողական վարույթների տեղեկատու» թվային գործիքը ժամանակավորապես կլինի անհասանելի։

Խնդրում ենք Ձեր նկատմամբ հարուցված կատարողական վարույթների մասին տեղեկատվություն ստանալու համար զանգահարել ծառայության Թեժ գծի 060-713-435 հեռախոսահամարով կամ կապ հաստատել համապատասխան բաժնի հետ։

Կարող եք դիմում ուղարկել նաև e-request.am էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով։

Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար»,- ասված է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հայտարարության մեջ:

  • Կիսվել: