ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կասեցվել է «Չանախ»-ի կաթնաշոռ և թթվասեր արտադրատեսակների արտադրությունը

Կասեցվել է «Չանախ»-ի կաթնաշոռ և թթվասեր արտադրատեսակների արտադրությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Չանախ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում իրականացված վերահսկողության ընթացքում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում:
 
Լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ «Չանախի» կաթնաշոռ և թթվասեր արտադրատեսակները ԱՑԽՄ ցուցանիշով չեն համապատասխանում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին (ՄՄ ՏԿ 033/2013):
 
ՍԱՏՄ-ն կասեցրել է այս ընկերության թթվասեր և կաթնաշոռ արտադրատեսակների արտադրությունը, տրվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

  • Կիսվել: