ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Կարծում եմ՝ մեր ժողովրդի մեջ 50 հազար առողջ մարդ կգտնվի. ՍԴ նախկին անդամը միացել է նախաձեռնող խմբին

Կարծում եմ՝ մեր ժողովրդի մեջ 50 հազար առողջ մարդ կգտնվի. ՍԴ նախկին անդամը միացել է նախաձեռնող խմբին

Մեկնարկել է «ՀայաՔվեն»  նախաձեռնող խմբի ստորագրահավաքը։ Լրագրողների հետ զրուցում ՍԴ նախկին անդամ Ալվինա Գյուլումյանը հայտարարեց, որ ինքը նախաձեռնող խմբի անդամ է.«Իմ վերաբերմունքն այս հարցերին  վաղուց հայտնի է։ Դա արտահայտել եմ դեռևս Եվրոպական դատարանում իմ ներկայացրած կարծիքում, որ Արցախի ինքնորոշման ճանաչումն այլընտրանք չունի և տվել եմ նաև դրա հիմնավորումները՝ միջագային իրավունքին համապատասխան։ Կարծում եմ, որ ՀՀ ներկայացուցիչները, եթե չեն կարող աջակցել այդ իրավունքի իրացմանը, ապա առնմվազն պետք է չխանգարեն։ Իսկ ցանկացած գործողություն, որը կատարվում է Արցախի Հանրապետությունն այլ պետության կազմում ճանաչելու ուղղությամբ, կարող է խանգարել այդ հարցի վերջնական կարգավորմանը»։

Նա նաև ավելացրեց, որ եթե վստահ չլիներ, որ ստորագրահավաքը կհաջողի, երևի թե չմիանար նրանց.«Կարծում եմ՝ մեր ժողովրդի մեջ 50 հազար առողջ մարդ կգտնվի։

Նրա խոսքով՝ ցանկացած դատարանի վճռի կայացման համար գոյություն ունեն որոշակի մեխանիզմներ, որոնք պետք է հետևողականորեն գործի դնել.«Եթե խոսքը Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ որոշման մասին է, ապա եթե մյուս կողմը չի կատարում այդ որոշման պահանջները, հարցը պետք է ընդհուպ բարձրացնել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում։ Այն միակ իրավասու մարմինն է, որը կարող է համապատասխան հանձնարարական իջեցնել կամ որոշակի հարկադրանքի միջոցներ կիրառել»։

  • Կիսվել: