շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Կարմիրբերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին. հրեցին պատգամավորին

Կարմիրբերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին. հրեցին պատգամավորին

Քիչ առաջ կարմիրբերետավորները սկսեցին բերման ենթարկել անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներին Արշակունյաց պողոտա-Գրիգոր Լուսավորիչ փողոց խաչմերուկից; Նրանք առանց որեւէ բան հայտարարելու մոտենում են քաղաքացիներին եւ ուժով բերման ենթարկում: Այդ ընթացքում ոստիկաններից մեկը հրեց նաեւ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանին:

Ոստիկաններին հաջողվեց բացել խաչմերուկը:

  • Կիսվել: