ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կարեն Գիլոյանն այցելել է Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք անցկացնող մարզիկներին

Կարեն Գիլոյանն այցելել է Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք անցկացնող մարզիկներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այցելել է Ծաղկաձորի մարզահամալիր, որտեղ ուսումնամարզական հավաք են անցկացնում ՀՀ հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի ու բռնցքամարտի հավաքականները։ Նախարարի տեղակալը, Ծաղկաձորի մարզահամալիրում հետևելով մրցաշրջան 2021-ին նախապատրաստվող հավաքականների մարզումներին, ընդգծել է դրանք հնարավորինս արդյունավետ անցկացնելու կարևորությունը, քանի որ Օլիմպիական խաղերին շատ ժամանակ չի մնացել։

 

Ինչպես տեղեկացրին ԿԳՄՍՆ-ից, դիմելով մարզիկներին՝ Կ․ Գիլոյանը վստահեցրել է, որ անելու է առավելագույնը, որպեսզի նրանք բարձր արդյունքներ գրանցեն․ «Ձեզանից ակնկալում եմ միայն լավ մարզվել և Հայաստանը պատվով ներկայացնել։ Հասկանալի է, որ համավարակն ու պատերազմը շատ փոփոխություններ են բերել մեր կյանք, բայց ես խոստանում եմ անել առավելագույնը, որպեսզի դուք դժվարություններ չզգաք։ Գիտեմ ձեր խնդիրները և նաև գիտեմ դրանք լուծելու ճանապարհները։ Հրաշագործ չեմ, բայց վստահեցնում եմ, որ դրական փոփոխությունները երկար չեն սպասեցնի։ Այնպես որ, եթե լինենք միասնական, դուք լավ կատարեք ձեր աշխատանքը, իսկ նախարարությունը՝ իր, ապա ցանկալի արդյունքները չեն ուշանա։ Ջանք մի՛ խնայեք վարկանիշային մրցաշարերին լավագույնս պատրաստվելու համար, լսե՛ք մարզիչներին, եղե՛ք պրոֆեսիոնալ և ձեր մեդալներով հպարտանալու հնարավորություն տվե՛ք»։
На изображении может находиться: один или несколько человек, люди занимаются спортом, люди на сцене, баскетбольная площадка и в помещении

 

Նախարարի տեղակալը մարզիկներին տեղեկացրել է, որ շուտով կկարգավորվեն բուժծառայության խնդիրները, որոնց մասին նրանք բարձրաձայնել էին անցյալ տարեվերջին ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հետ հանդիպման ժամանակ․ «Առողջապահության նախարարության հետ ունեցել ենք միջգերատեսչական քննարկումներ, որոնց արդյունքում շատ շուտով կլուծվեն ձեր՝ որակյալ բժշկական ծառայություններ ստանալուն առնչվող բոլոր խնդիրները։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի առանձնացված մասնաշենքում մարզիկները պատշաճ մակարդակով կստանան բոլոր բուժումները։ Բացի դրանից՝ շուտով կունենաք անհրաժեշտ դեղորայք և վիտամիններ, անգամ այնպիսիք, որոնք նախկինում չեք ստացել, անգամ այնպիսիք, որոնք անհրաժեշտ են բարձր արդյունք ցույց տալու համար, սակայն Հայաստանում առայժմ գրանցված չեն: Այս հարցերը նույնպես քննարկել և լուծել ենք առողջապահության նախարարության հետ»։

  • Կիսվել: