հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կառավարությունը մտադիր է երկարաձգել արտակարգ դրությունը

Կառավարությունը մտադիր է երկարաձգել արտակարգ դրությունը

Երկուշաբթի՝ հուլիսի 13-ին, ժամը 11:00-ին տեղի կունենա ՀՀ կառավարության արտահերթ նիստը: Քննարկվելու է արտակարգ ռեժիմի երկարաձգման հարցը: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:

«Ելնելով կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու և մեր բոլորի առողջությունը պահպանելու կարևորությունից՝ խնդրում ենք ձեզ, մինչև Հայաստանի Հանրապետությունում գործող արտակարգ դրության ռեժիմի ավարտը, ձեռնպահ մնալ ՀՀ կառավարությունում տեղի ունեցող միջոցառումները տեղից լուսաբանելու պրակտիկայից։

Հայտնում ենք, որ ՀՀ կառավարության նիստերն առցանց ռեժիմով հեռարձակվում են ՀՀ կառավարության յութուբյան պաշտոնական ալիքով, վարչապետի և կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջերով: Միաժամանակ, տեսանյութերը և լուսանկարներն օպերատիվ կերպով տեղադրվում են ftp://ftp.gov.am/ hարթակում»,-ասված է հաղորդագրության 

  • Կիսվել: