շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կառավարությունը կհաստատի ՃՇՀԱՀ ռեկտորի պաշտոնում Եղիազար Վարդանյանի ընտրության արդյունքները

Կառավարությունը կհաստատի ՃՇՀԱՀ ռեկտորի պաշտոնում Եղիազար Վարդանյանի ընտրության արդյունքները

ՀՀ կառավարությունը կհաստատի «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Եղիազար Վահրամի Վարդանյանի ընտրության արդյունքները: Այս մասին որոշումը ներառված է գործադիրի դեկտեմբերի 10-ի նիստի օրակարգում:

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. հաստատել «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Եղիազար Վահրամի Վարդանյանի ընտրության արդյունքները»,- ասված է որոշման մեջ:

 

  • Կիսվել: