երեքշաբթի, հուլիս 14
14 / 7 / 2026
Կառավարությունը 6 երիտասարդ գիտնականների ազատեց պարտադիր զինծառայությունից

Կառավարությունը 6 երիտասարդ գիտնականների ազատեց պարտադիր զինծառայությունից

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 24–ի նիստում որոշեց պարտադիր զինծառայությունից ազատել Գարրի Գարիկի Գասպարյանին։ Այս որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է  նրա  գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմամբ, և նոր գիտե­լիք­ների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեու­թյունը շարունակելու հնարավորության ընձեռնմամբ:

Մեկ այլ որոշմամբ նույն հիմնավորմամբ պարտադիր զինծառայությունից ազատվել են Բագրատ Վահեի Մովսիսյանը, Գոռ Արտուրի Հովհաննիսյանը, Կարեն Արթուրի Մաստոյանը, Վարազդատ Արտեմի Ստեփանյանը, Դավիթ Գարիկի Մինասյանը։

  • Կիսվել: