Կառավարության նախաձեռնած սգո երթն ավարտվեց. Փաշինյանը զրուցեց զոհվածների հարազատների հետ (տեսանյութ)
Կառավարության նախաձեռնած սգո երթը դեպի «Եռաբլուր» պանթեոն ավարտվեց։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ «Եռաբլուրում» լարված իրավիճակ էր, մի քանի անգամ բախումներ տեղի ունեցան Փաշինյանի աջակիցների եւ նրա մուտքը «Եռաբլուր» արգելելու համար հավաքված ազատամարտիկների, զոհվածների հարազատների եւ այլ քաղաքացիների միջեւ։
Նշենք, որ այսօր պանթեոնում մի քանի զինծառայողի հուղարկավորություն էր ընթանում։
Սգո երթի ավարտին Նիկոլ Փաշինյանը մոտեցավ պատերազմում նահատակվածների շիրիմներին, ծնկի իջավ եւ հարգանքի տուրք մատուցեց նրանց հիշատակին: Այնուհետև վարչապետը մոտեցավ զոհվածների հարազատներին։