ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Կապանում վերապատրաստման դասընթացներ են անցկացվել ռուսաց լեզվի ուսուցիչների համար

Կապանում վերապատրաստման դասընթացներ են անցկացվել ռուսաց լեզվի ուսուցիչների համար

. Կապանի, Քաջարանի, Մեղրիի, Ագարակի, ինչպես նաև Սյունիքի և Տավուշի սահմանամերձ մի շարք գյուղերի ավելի քան 60 մանկավարժներ վերապատրաստման դասընթացների են մասնակցել։
Հունիսի 26-29-ը Կապանի № 3 միջնակարգ դպրոցում Պատրիս Լումումբայի անվան Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի ռուսաց լեզվի ինստիտուտի դասախոսները ռուսաց լեզվի և ռուսերենով դասավանդվող առարկաների ուսուցման ժամանակակից մեթոդաբանության կիրառման իրենց փորձն են փոխանցել։
 
Նրանք գործընկերներին պատմել են էլեկտրոնային միջավայրում ինտերակտիվ վարժություններ կազմելու գործիքակազմի մասին, քննարկել դպրոցականների գրագիտության ձևավորման տեխնոլոգիաներն ու հնարքները։ Բոլոր ունկնդիրները ծրագրի ավարտին վերապատրաստումը հավաստող վկայագրեր են ստացել։
 
«Այն գիտելիքները, որոնք մեզ փոխանցեցին Պատրիս Լումումբայի անվան Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի դասախոսները, հեշտությամբ կարելի է կիրառել մանկավարժական գործունեության մեջ երկլեզու աշակերտներ ունեցող դպրոցներում և ռուսերենը որպես օտար լեզու ուսումնասիրող երեխաների հետ։ Բոլոր նյութերը հնարավոր է հարմարեցնել մեր աշխատանքին և կիրառել հայկական դպրոցներում», – ասաց Ագարակի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Ալեքսանդրա Մկրտչյանը։
Курсы повышения квалификации учителей и преподавателей русского языка в приграничье Армении - Sputnik Արմենիա, 1920, 30.06.2023
Դասընթացների ունկնդիրների համար գրքերի և ձեռնարկների ցուցահանդես է կազմակերպվել։ Ներկայացվել են նաև ռուսաց լեզվով գեղարվեստական գրականության նորույթները։
Հայ մասնագետների համար դասընթացները կազմակերպել է Ռոսսոտրուդնիչեստվոն Պատրիս Լումումբայի անվան Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի աջակցությամբ։
Курсы повышения квалификации учителей и преподавателей русского языка в приграничье Армении - Sputnik Արմենիա, 1920, 30.06.2023

  • Կիսվել: