շաբաթ, հունիս 21
21 / 6 / 2025
Կապանի օդանավակայանին հարակից տարածքում հակառակորդն ասֆալտապատման աշխատանքներ չի իրականացնում. քաղաքապետ

Կապանի օդանավակայանին հարակից տարածքում հակառակորդն ասֆալտապատման աշխատանքներ չի իրականացնում. քաղաքապետ

Կապանի օդանավակայանին հարակից տարածքում, որն Ադրբեջանի վերահսկողության տակ է, ասֆալտապատման աշխատանքներ չեն ընթանում: Այդ մասին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կազմակերպած աշխատանքային քննարկմանն ասաց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը՝ հերքելով տարածվող լուրերը: 

Նա հայտնեց, որ հակառակորդը պարզապես տեխնիկա է մոտեցրել ճանապարհի հարթեցման համար: «Մենք բազմաթիվ խոչընդոտներ էինք ստեղծել, որ նրանք չմոտենան Ախքենդ կոչվող բնակավայրին, որը Կապանին շատ մոտ է»,- ասաց Փարսյանը:

  • Կիսվել: