կիրակի, հուլիս 26
26 / 7 / 2026
Չինաստանում ջրհեղեղի հետևանքով զոհվել է 10 մարդ, 23-ը վիրավորվել են

Չինաստանում ջրհեղեղի հետևանքով զոհվել է 10 մարդ, 23-ը վիրավորվել են

Կարճատև հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը կիրակի օրվա երկրորդ կեսին պատուհասել է Գանսու նահանգի (Չինաստանի հյուսիս-արևմուտք) գեղատեսիլ շրջանին, ինչի հետևանքով զոհվել է 10 մարդ, իսկ 23-ը վիրավորվել են, տեղական իշխանություններին հղումով հայտնել է Синьхуа-ն։

Որոշ զբոսաշրջիկներ Դինսի քաղաքի Վեյյուան գավառի գեղատեսիլ շրջանում վրանային ճամբար էին խփել և ջրհեղեղի սկսվելուց հետո հայտնվել էին թակարդում։

Տեղական հասարակական անվտանգության մարմիններն ու հրշեջ-փրկարարական ծառայությունները դեպքի վայր են ուղարկել փրկարարական խմբեր։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

  • Կիսվել: