երկուշաբթի, օգոստոս 17
17 / 8 / 2026
Կապան-Նորաշենիկ ճանապարհին Porsche–ը բախվել է կայանած Toyota–ին. վերջինիս վարորդը տեղում մահացել է

Կապան-Նորաշենիկ ճանապարհին Porsche–ը բախվել է կայանած Toyota–ին. վերջինիս վարորդը տեղում մահացել է

Օգոստոսի 2-ին, ժամը 22։04-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի 9-րդ կմ-ին «Porsche» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «Toyota» մակնիշի ավտոմեքենային․ վերջինիս վարորդը տեղում մահացել է:  

Փրկարարները հոսանքազրկել են «Toyota» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

  • Կիսվել: