շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Կանխվել է Լերմոնտովո գյուղի վարչական տարածքի հողամասերից մեկում տեղադրված տնակը ինքնաբարձիչի օգնությամբ գողանալու փորձը

Կանխվել է Լերմոնտովո գյուղի վարչական տարածքի հողամասերից մեկում տեղադրված տնակը ինքնաբարձիչի օգնությամբ գողանալու փորձը

Ոստիկանության Գուգարքի բաժնի քրեական հետախույզները և վետերանները, իրացնելով օպերատիվ տեղեկությունը, հուլիսի 16-ին համատեղ ձեռնարկած միջոցառումներով կանխել են Լերմոնտովո գյուղի վարչական տարածքի հողամասերից մեկում տեղադրված տնակը ինքնաբարձիչի օգնությամբ գողանալու փորձը:

Ոստիկանությունից հայտնում են, որ կասկածանքով բաժին հրավիրված երեք տղամարդիկ կատարվածի վերաբերյալ տվել են բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ տնակի տիրոջ ինքնությունը պարզելու և հաղորդում ընդունելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր:

  • Կիսվել: