կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
ԱՄՆ-ը և Ուկրաինան քննարկել են հրադադարի հարցը և խաղաղ կարգավորման հեռանկարը

ԱՄՆ-ը և Ուկրաինան քննարկել են հրադադարի հարցը և խաղաղ կարգավորման հեռանկարը

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրիյ Երմակը հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ «կարևոր հեռախոսազրույցի» մասին: Բանակցություններին մասնակցել են նաև ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչներ Սթիվ Ուիտկոֆը, Քիթ Քելլոգը և Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։

Երմակի խոսքով՝ օրակարգում են եղել հրադադարի հարցը և խաղաղ կարգավորման հեռանկարը։ Պաշտոնյաներն անդրադարձել են հազվագյուտ հանքանյութերի մասին Կիևի և Վաշինգտոնի միջև կնքված համաձայնագրին:

«Սա պատմական փաստաթուղթ է, որը նոր փուլ է բացում մեր հարաբերություններում և լրացուցիչ հնարավորություններ ստեղծում տնտեսական գործակցության ամրապնդման համար»,- ընդգծել է Երմակը։

Կողմերը պայմանավորվել են շարունակել Վոլոդիմիր Զելենսկու և Դոնալդ Թրամփի ձեռք բերած պայմանավորվածությունների կյանքի կոչումը: Երմակը շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնին ամենադժվարին ժամանակներում Կիևին աջակցելու համար։

  • Կիսվել: