Շատ հարմար թռիչք է, օգտվու՞մ եք, 45 րոպե է տևում, մեքենայով ինչքա՞ն կտևեր. Փաշինյանն այցելել է Կապան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինչպես տեղեկացրել ենք այցելել է Սյունիքի մարզ: Նա Կապանում ներկա է գտնվել գեղանկարիչ Հրանտ Դանիելյանի տուն-թանգարանի և հուշաքարի բացման արարողությանը, այնուհետև զրուցել քաղաքցիների հետ:
Քաղաքացիներից հետաքրքրվելով, թե արդյո՞ք նրանք օգտվում են Երևան-Կապան ինքնաթիռի չվերթից՝ Փաշինյանն ասաց. «Շատ հարմար թռիչք է, օգտվու՞մ եք, 45 րոպե է տևում, մեքենայով չորս կամ հինգ ժամ է տևում, ափսոս չէ՞ այդ ժամանակը», -ասել է Փաշինյանը:
Հիշեցնենք, որ գործում է Երևան-Կապան-Երևան կանոնավոր չվերթ։
Մի ուղղությամբ տոմսի արժեքը սկսվում է 20,000 ՀՀ դրամից։