կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Մխիթարյանը կարող է բաց թողնել Ինտերի առաջիկա հանդիպումը․ ինչ է պատահել

Մխիթարյանը կարող է բաց թողնել Ինտերի առաջիկա հանդիպումը․ ինչ է պատահել

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Ա Սերիայի 36-րդ տուրի «Տորինոյի» դեմ կայանալիք արտագնա հանդիպումը։ Այս մասին հայտնում է sempreinter.com-ը։

Աղբյուրի համաձայն՝ 36-ամյա խաղացողի մոտ ախտորոշվել է մկանային հոգնածություն, ինչի պատճառով նա, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի «ներաձուրիի» առաջիկա հանդիպումը։

«Տորինո» – «Ինտեր» հանդիպումը կկայանա վաղը՝ մայիսի 11-ին, Երևանի ժամանակով 20։00-ին։

  • Կիսվել: