Եվրոպան Ռուսաստանի հետ միասին պետք է նշեր մայիսի 9-ը. Բրազիլիայի նախագահ
Ամբողջ Եվրոպան պետք է նշեր մայիսի 9-ը, անհասկանալի է, թե ինչպես կարելի է քննադատել Ռուսաստանին այս տոնակատարությունների անցկացման համար, որը, ինչպես Բրազիլիան, նշում է նացիզմի դեմ հաղթանակը, ասել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։
«Եվրոպան պետք է երեկ՝ մայիսի 9-ին տոներ, Ֆրանսիան պետք է տոներ, Գերմանիան պետք է տոներ, քանի որ շնորհիվ այն բանի, ինչ տեղի ունեցավ 1945 թվականին, նացիզմը պարտվեց։
Տոնը պետք է նշվեր ամբողջ Եվրոպայում երեկ՝ նացիզմի դեմ հաղթանակի օրը։ Ես չգիտեմ, թե ինչպես կարելի է քննադատել մի երկրի, որը 26 միլիոն մարդ է կորցրել այս տոնակատարությունների անցկացման համար… Չեմ հասկանում, որովհետև Բրազիլիան նույնպես անցկացրեց դրանք»,- ասել է նա Ռուսաստան կատարած այցին հաջորդած մամուլի ասուլիսում։