Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ, գրում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրեն Լևոն Աիզյանը։
2025 թ․ մայիսի 10-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը հասել է 1900,62 մետրի։
Տարվա սկզբից լիճը բարձրացել է 23 սմ-ով
Ծավալն ավելացել է շուրջ 290 միլիոն խորանարդ մետրով
Մակերեսը մեծացել է 2,18 քառակուսի կիլոմետրով։