ուրբաթ, օգոստոս 28
28 / 8 / 2026
«Կանանց գաղութի» մոտ Lexus-ը բախվել է գազատարի հենասյուներին, հայտնվել ձորակում․ վիրավորների մեջ կան երեխաներ

«Կանանց գաղութի» մոտ Lexus-ը բախվել է գազատարի հենասյուներին, հայտնվել ձորակում․ վիրավորների մեջ կան երեխաներ

Փետրվարի 13-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։30-ի սահմանում Lexus մակնիշի ավտոմեքենան Մայակովսկի գյուղի սկզբնամասում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության, ժողովրդին հայտնի «Կանանց գաղութի» հարևանությամբ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակների հենասյուներին և շրջվելով հայտնվել ձորակում, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով 5 հոգի, որոնց մեջ են նաև երեխաներ, տեղափոխվել են «Աբովյան» ԲԿ։Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։ 

Աղբյուրը նաև գրում է, թե վթարն ունի առեղծվածային պատմություն, որի հանգամանքները պարզվում է։ 

  • Կիսվել: